Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 6-ը Մեն կղզում կայանալու է շախմատի Grand Swiss միջազգային մրցաշարը, որին ավանդաբար մասնակցում են աշխարհի ուժեղագույն կին եւ տղամարդ շախմատիստները։ Մրցաշարի մեկնարկից երեք ամիս առաջ տղամարդկանց պայքարում արդեն հավատարմագրվել է 100 հոգի։
Նրանց մեջ են Հայաստանի լավագույն գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը։
Մինչեւ այսօր իրենց մասնակցությունը հաստատել են 40 կանայք, այդ թվում հայաստանցիներ Էլինա Դանիելյանը եւ Մարիամ Մկրտչյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ