Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին Հայաստանում աշխատանքային առաքելությունն ավարտելու կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող Ումանգ Ռավաթին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Մեհդի Ռաիսիին Հայաստանում ծավալած ակտիվ և արդյունավետ գործունեության համար,ինչպես նաև շնորհավորել Ումանգ Ռավաթին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ հիմնադրամի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները և արդյունավետ փոխգործակցությունը հետագայում ևս շարունակական կլինեն:
Ումանգ Ռավաթն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով արդյունավետ համագործակցությունը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ