Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Ոստիկանական գվարդիայի ձևավորման հայեցակարգային ուղղությունների քննարկումների շարքը

Հուլիս 26,2023 19:55

Հուլիսի 25-ին Երևանում անցկացվեց «Ոստիկանության գվարդիայի մասին» նոր օրենքի մշակման և այլ հարակից իրավական ակտերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթին նվիրված բազմաշահառու առաջին քննարկումը, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Քննարկմանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության զորքերի, ոստիկանության շտաբի ղեկավար անձնակազմը, շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորներ։

Բացման խոսքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է Ոստիկանական գվարդիայի ձևավորմամբ հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտի սահմանման կարևորությունը, որը ենթադրում է կարգավիճակային, կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։

Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին՝ ոստիկանության բարեփոխումների Կառավարության օրակարգին աջակցելու համար, նշել է, որ ծրագրի շրջանակներում մշակված հայեցակարգային փաստաթուղթը նպատակ ունի քննարկման դաշտ բացել Ոստիկանության գվարդիայի ձևավորման առանցքային հարցերի շուրջ և մասնագիտական կարծիքների հաշվառմամբ ամուր հիմք ապահովել հետագա օրենսդրական փոփոխությունների համար։

Բացման խոսքով հանդես եկավ նաև ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը:

Նա կարևորեց ՄԻԵԿ 11-րդ հոդվածի առնչությամբ ՄԻԵԴ վճիռների կատարման երաշխավորումը ներպետական մակարդակում և շնորհակալություն հայտնեց Ներքին գործերի նախարարությանը՝ կառուցողական համագործակցության համար։

Քննարկման շրջանակներում թեմատիկ զեկուցումներով հանդես եկան ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը, ԵԽ ազգային փորձագետներ Հրայր Ղուկասյանն ու Նինա Փիրումյանը՝ մանրամասն անդրադարձ կատարելով նոր օրենքի ընդունման անհրաժեշտությանը, հայեցակարգային հիմքերին, գործող օրենսդրության ընդհանուր բնութագրին, ինստիտուցիոնալ և գործառութային խնդիրներին, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային և միջազգային-իրավական այլ չափանիշներին։

Հայեցակարգային փաստաթղթի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները հայեցակարգային լուծումների՝ օրենսդրության մակարդակում մշակման ու դետալացման ուղղությամբ։

Քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31