Լրահոս
Օրվա լրահոսը

Ռասյոմոն

Հուլիս 26,2023 19:22

2020թ․ ճապոնացի գիտնականները երկարատև փորձերից հետո, հայտնագործեցին ճշմարտության դեդեկտոր սարքավորումը, այն անվանելով «Ռասյոմոն» (1)։ Սարքավորումը հիմնականում կիրառվում էր քրեական գործերով նախաքննությունների ընթացքում։ Այն տալիս էր 100% -անոց արդյունք։Կասկածյալին, մեղադրյալին, վկային սարքը միացնելիս, նա բոլոր հարցերին պատասխանում է միանգամայն անկեղծ։ Սարքավորումը նույնիսկ ազդեցություն է ունենում անձի հիշողությունը նույնպես 100%-ով վերականգնելու համար, անկախ անցած տարիներից և տարած հիվանդություններից։Այնպես որ ,սարքից կարող են օգտվել նաև բոլորը, վերականգնելու համար իրենց մանկության, պատանեկության, երիտասարդական տարիների  հիշողությունները։

Ժամանակի ընթացքում կատարելագործելով , այժմ «Ռասյոմոնը»  ձեռքի ժամացույցի չափ սարքավորում է, որը նաև աշխատում է մինչև 3 մետր հեռավորության վրա։ «Ռասյոմոնը» Ճապոնիան տրամադրել  է միայն իրեն դաշնակից համարող փոքրաթիվ երկրների՝ ԱՄՆ, Կանադա, ինչպես նաև միացյալ Եվրոպային`  հանձին ԵՄ-ի։ Բնականաբար, բոլոր երկրներում, բացի կամավորների վրա փորձարկումներից, «Ռասյոմոնը» օգտագործվում է ինչպես քրեական և կոռուպցիոն հանցագործությունները, այնպես էլ պատմական որոշակի անցքեր բացահայտելու համար՝ խոսեցնելով ժամանակակիցներին, բնականաբար՝ նաև քաղաքական  նպատակներով։

Ս․թ․ մայիսի 13-ին ժամանելով Բրյուսել, ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ Եվրոպական խորհրդարանի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ձեռքսեղմումից և լուսանկարվելուց հետո, նրանք առանձնացան ԵՄ տվյալ մասնաշենքի սրահներից մեկում։ Նոր պետք է սկսվեր խոսակցությունը, երբ Շառլ Միշելին շտապ կանչեցին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազանգին պատասխանելու։ Շառլ Միշելի բացակայությունը տևեց շուրջ 20 րոպե։

Պարզվում է, որ հենց այդ 20 րոպեների ընթացքում, միացվում է ԵՄ-ի «Ռասյոմոն» սարքավորումը, նախապես պատրաստված  հայերեն հարցերով։

Ձայնագրությունը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով և տրվել  միայն ԵՄ,Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի հատուկ ծառայություններին։

Հայաստանի բարեկամ եվրոպական երկրների դեսպանատներից մեկից, մեզ փոխանցեցին ձայնագրության բնօրինակը, խնդրելով ծանոթանալ, բայց չհրապարակայնացնել։Երբ լսեցի ձայնագրությունը, ապշեցի։ Միանգամայն անկեղծ եմ ասում, իմանալով հանդերձ, վարչապետ կոչեցյալի բարոյական չափանիշները, մտածում էի, որ ձայնագրությունն ընդամենը կապացուցի իմ մտահոգությունների ճշմարտացիությունը։ Բայց, այն ինչ լսեցի, վեր է մարդկային պատկերացումներից։

Երկար տատանվելուց հետո, որոշեցի խախտել խոստումս և այն հանրայնացնել։ Ահա և ներկայացնում եմ ձայնագրության սղագրությունը․

-Նիկոլ, պատմիր քո մանկության մասին՝ ընտանիք, դպրոց, ընկերներ։

-Մանկությունս հիշելն, իմ ամենամեծ ողբերգությունն ա՝ անընդհատ հայհոյանք, վիրավորանք, ծեծ, անկյուն։ Հերս, մերս, ախպերներս ինչ անում էի, քրֆում, ջարդում, տնից դուրս էին անում։ Կոնֆետի համար ախպերներով գետինը ճանկռում էինք։ Հերս մորս, դփիս տփում էր։ Թաղի տղեքը, սաղ ձեռ էին առնում, տփում։ Դպրոցում լավ չէի սովորում։ Մի էրկու անգամ կողքս նստած աղջկա նախաճաշը գողցա ու բռնվա։ Էդ օրվանից, դասարանում ոչ ոք հետս ընկերություն չէր անում։ Դասատուները դաս չէին հարցնում, երեք էին դնում, էնքան որ ինձնից պրծնեն։Մի օր էլ հերս վրես գոռաց․ «Ա՛յ լակոտ, մի գործ բռնի, պարազիտի պես ես քեզ պահում»։ Իջևանում ընդունված էր, խոզին մորթելուց առաջ խանձել ու էդ մաշկի ճարպը դնել հացի մեջ ու ուտել։ Ես էլ էդ սովորոցի ու Իջևանում ով խոզ էր մորթելու , ինձ կանչում էին, խոզը խանձում էի հինգ ռուբլի փող էին տալիս։

Հենց այդ, մանկության, պատանեկության տարիներից, սկսեցի ատել ամեն ինչ՝ ընտանիք, դպրոց, ուսուցիչներ, հասակակիցներ,երկիր, նախանձով էի նայում ,հատկապես՝ Երևանից եկած զբոսաշրջիկներին, որոնց համար խոզ էի խանձում և խորոված պատրաստում։Ու հենց էդ ժամանակ էր, որ որոշեցի ամեն գնով հարստանալ ու բոլորից վրեժ լուծել։

Արդեն տասներորդ դասարանում էի սովորում ու մտածում էի, ոնց հեռանամ այս ատելի քաղաքից, գնամ Երևան, մի գործ գտնեմ , հարստանամ։

Էդ վախտ էր, որ մի օր կանչեցին խոզ խանձելու ու մորթելու։ Գնացի, Իջևանի հայտնի մարդու տուն էր, Համալսարանի դասախոս, ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան  Գառնիկ Անանյան։

Առիթ գտա ու Գառնիկ Անանյանին ժպտալով դիմեցի․

-Ընկեր Անանյան, ոնց եմ ուզում սովորեմ, դառնամ ժուռնալիստ, ի՞նչ անեմ․․․

Գառնիկ Անանյանը ժպտաց ու ասաց․

-Տղա ջան, ավարտես դպրոցը, արի Երևան, տեսնենք ինչ ենք անում։

Մի խոսքով, Գառնիկ Անանյանն ինձ ընդունեց Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։

Բայց ես նրան ատում էի, քանի որ նա գիտեր իմ անցյալը։ Մի կերպ սովորում էի, արդեն հինգերորդ կուրսում մի սուտ հոդված գրեցի Գառնիկ Անանյանի քրոջ՝  Իջևանի գործկոմի նախագահ Ջեմմա Անանյանի դեմ, մտածելով, որ արդեն ավարտում եմ ու վրեժս լուծեմ։

Դրանից հետո արդեն, դասախոսները իմ երազած բավարար գնահատականը չէին դնում, այլ լուրջ քննություններ էին ընդունում։ Եվ չկարողանալով հարցերին պատասխանել անվերջ անբավարար գնահատականներ էի ստանում և հեռացվեցի համալսարանից ու ավելի կատաղեցի։

-Նիկոլ, ե՞րբ որոշեցիք մտնել քաղաքականություն։

-Ես արդեն լրագրությամբ զբաղվելով, և փող էի աշխատում և վրեժ լուծում այն մարդկանցից, ովքեր Հայաստանում հեղինակություն ունեին։ Միջոցների առաջ խտրականություն չէի դնում՝ բանսարկություն, շանտաժ։ Շատերը, հատկապես պաշտոնյաներն ու գործարարները, որպեսզի իրենց դեմ չգրեմ, ամեն ամիս կլորիկ գումար էին տալիս։ Մի անգամ, 1999թ․ մեր խմբագրություն այցելեց մի օտարերկրացի, չներկայացավ թե որ երկրից է։Եկել էր ծանոթանալու։ Մի քիչ զրուցելուց հետո, նա բացեց պայուսակը, հանեց 100 000 դոլար և ժպտալով մեկնեց ինձ։ Շշմեցի և ինձ կորցրեցի։ Նա ասաց․

-Եթե ճշտորեն կատարես մեր հանձնարարությունները, խոստանում եմ, ամեն ամիս սրանից ավելին կստանաս և մենք քեզ կօգնենք իշխանության հասնել և հարստանալ։

-Հաաաա, աաամեն ինչի համաձայն եմ-,կմկմացի ես։

Այսպիսով, ամեն շաբաթ, ստանում էի հանձնարարականներ, կատարում և առատորեն վարձատրվում։ Հերթական հանդիպմանը այդ անձի հետ,տեղի ունեցավ 2002թ․։ Նա ինձ ծանոթացրեց Արարատ Միրզոյանի հետ, նրան ներկայացնելով, որպես իրենց վստահելի գործակալ։ Այս հանդիպմանը, խորհրդավոր անծանոթը բացեց փակագծերը։ Նա ասաց, որ իրենց հիմնական նպատակը Հարավային Կովկասից Ռուսաստանին հեռացնելն է, որ շուտով, իրենց ջանքերի շնորհիվ Վրաստանում իշխանափոխություն կլինի և այնտեղից կհեռացվի ռուսական բազան և ժպտալով ավելացրեց, որ մեծ հույսեր ունեն, որ հաջորդը կլինի Հայաստանը։ Իմ հարցական հայացքին, նա հաստատեց, որ այո, քո օգնությամբ։ Որպես առաջին քայլ, պետք էր Ղարաբաղից հրաժարվել և այն հանձնել Ադրբեջանին։ Իմ հրեշտակ-ղեկավարը, սկզբի համար հանձնարարեց, որ իմ թերթում և հրապարակային խոսքում, վարկաբեկեմ, հայհոյեմ, ատելություն սերմանեմ ղարաբաղցիների նկատմամբ։ Ես ճշտությամբ կատարում էի հանձնարարականներն ու առատորեն վարձատրվում։ 2007թ․ իմ ղեկավարն ինձ ծանոթացրեց Ռուբեն Ռուբինյանի և Արմեն Գրիգորյանի հետ և ասաց, որ իմ հիմնական հենարանները կլինեն նրանք և Արարատ Միրզոյանը, որպես արդեն փորձված գործակալներ։Այնուհետև, ժպտալով ավելացրեց, որ մնացած թիմակիցներին կարելի է հավաքագրել փողով, հաշվի առնելով նաև մարդկանց խոցելիությունը՝ քրեական անցյալը, ընտանեկան բարդ հարաբերությունները , փողասիրությունը և այլն։Այսպիսով, իմ բոլոր հետագա գործողությունները ղեկավարվում էին․ 2008թ․ Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելը, ապստամբության կոչը, ցուցարարներին գրգռելն ու մահվան ուղարկելը, փախուստն ու հանձնվելը, հետո Լևոն Տեր-Պետրոսյանին մեղադրելն ու առանձնանալը, 2017 թ․ Էդմոնի հետ դաշինք կազմելն ու վերջապես 2018թ․ հեղափոխության և մինչ այսօր , բոլոր գործողությունները։ Հա, ասեմ․․․

Այս պահին, սրահ է մտնում Շառլ Միշելը և «Ռասյոմոն» սարքն ավտոմատ անջատվում է։

Ձայնագրությունը «սղագրեց» Ավետիք Իշխանյանը

  1. Ռասյոմոն․ 1950թ․ ճապոնացի կինոռեժիսոր Ակիրա Կուրոսավայի  «Օսկար» կինոմրցանակի արժանացած գեղարվեստական կինոնկար, նկարահանված ըստ Ռյունոսկե Ագուտագավայի «Թավուտում» և «Ռասյոմոնի դարպասները» պատմվածքների։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31