Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի
Հուլիսի 26-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Մարսել Պետրոսյանը:
Քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը, որը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:
Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ կարգավիճակ սահմանելու նրանց համար, ովքեր մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական կամ աշխատանքային (մասնագիտական) պարտականությունները կատարելիս կորցրել են կյանքը կամ վնասել առողջությունը:
Կարդացեք նաև
Օրինագիծն արժանացել է գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին