Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Հնդկաստանին կոչ է անում «զենք չվաճառել Հայաստանին»

Հուլիս 26,2023 17:39

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական քարոզչամեքենան սկզբում կեղծ տեսանյութ է տեղադրում, թե իբրև Իրանի տարածքով հնդկական զենք է գալիս Հայաստան, հետո ժամեր չանցած Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը հանդիպում է Բաքվում Հնդկաստանի դեսպանի հետ:

Ու ի՞նչ է ասում.

«Հնդկաստանի կողմից մահաբեր զենքի մատակարարումն Հայաստանին այն ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ, ճանապարհ է բացում Հայաստանի ռազմականացման և իրավիճակի սրման համար, խոչընդոտներ է ստեղծում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման համար»:

Ուրեմն, որ Ադրբեջանն առավոտից երեկո զինվում է, տարեկան մոտ 100 զորավարժություն անում, Իսրայելի, Թուրքիայի, Պակիստանի ու այլ երկրների հետ ռազմական համագործակցությունն է խորացնում, դա վտանգ չի՞ տարածաշրջանին, բայց որ Հայաստանը զենք ձեռքբերի, դա արդեն անթույլատրելի է:

Ինչ խոսք, Ադրբեջանի հետևողականությամբ առաջ է տանում իր ագրեսիվ քաղաքականությունը, իսկ նման քայլերը ևս մեկ անգամ փաստում են, որ մեր դեմ իրենք վաղ թե ուշ ռազմական գործողություններ են պլանավորել, իսկ հաջողելու համար իրենց պետք է անզեն, թույլ ու հանձնված պետություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gohar says:

    … մահաբեր զենք , կա նաև ո՛չ մահաբեր զենք։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31