Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարությունը պարզաբանում է՝ ինչու է հին եւ միջնադարյան գրականությունը «վտարել» դասագրքից

Հուլիս 26,2023 17:05

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է հին եւ միջնադարյան գրականությունը հանվել դասագրքերից, ինչի մասին ահազանգել են մասնագետները:

Գերատեսչությունից ստացել ենք հետեւյալ պարզաբանումը. «Հայոց լեզվի և հայ գրականության չափորոշչով և ծրագրով հին և միջնադարյան գրականությունն ուսումնասիրվում է 9-րդ դասարանում։ Այն համարվում է պարտադիր ուսումնասիրման նյութ։ 10-րդ դասարանում ուսումնական նյութի կրկնությունից խուսափելու նպատակով, բայց և ժամանակագրության պահպանման սկզբունքից ելնելով՝ ուսումնական նյութի ուսումնասիրումը սկսվում է Խ․ Աբովյանով։

Միջնադարյան գրականությունը առաջարկվում է ուսումնասիրել լրացուցիչ գրականության ցանկում՝ «Ինքնություն և մշակույթ» թեմայի շրջանակում, ինչը լիովին հնարավոր է դպրոցական բաղադրիչն օգտագործելու դեպքում, ինչպես նաև այդ շրջանին կարելի է անդրադառնալ հետազոտական և նախագծային աշխատանքներն իրականացնելիս, որն ավելի լայն հնարավորություն է տալիս ժամանակաշրջանն ու այլ իրողություններ քննել տարբեր դիտակետերից։

Դպրոցներն ուսումնական պլանը և առարկայի թեմատիկ պլանը կազմելիս ազատ են և ունեն բավարար ժամաքանակ ուսումնական նախագծեր ընտրված թեմաներով իրականացնելու համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31