«Ա1+». «Բացում» շարժման համակարգող խորհրդի անդամ Արման Վարդանյանն ասում է, որ երեկ հանդիպում են ունեցել ՄԱԿ գրասենյակի համակարգողի հետ՝ բեռների փոխադրման համար։
«Նշեցին՝ իրենք էլ մտածում, թե ինչպես կարող են օգնել։ Դինամիկ գործընթացներ են նկատվում բեռների տեղափոխման հարցում»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ դեռ հավաքված օգնությունը ՄԱԿ-ի շենքի դիմաց է։
Կառավարության կողմից այսօր 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկվեց Կոռնիձոր, որտեղից նախատեսվում է խաղաղապահների միջոցով հումանիտար օգնությունը փոխանցել արդեն 227 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։
Այն հարցին թե արդյոք իրենք դիմել են, որպեսզի իրենց հավաքված բեռները ևս տեղափոխվեն, Արման Վարդանյանը նշեց, որ դա իրենց համար անակնկալ էր և ոչ ոք իրենց չի զգուշացրել դրա մասին։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: