Լրահոս
Օրվա լրահոսը

Մահակով հարվածներ էր հասցրել. Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում երեք անձի նկատմամբ սպանության փորձի վարույթն ուղարկվել է դատարան

Հուլիս 26,2023 16:41

Ավարտվել է Երևան քաղաքի 30-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2022թ. ապրիլի 2-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանություն է ծագել 35-ամյա տղամարդու և նրա 30-ամյա համաքաղաքացու միջև, ինչը վերաճել է վիճաբանության։ Դրա ընթացքում 30-ամյա տղամարդը, ավտոտնակից վերցնելով փայտե մահակը, բազմաթիվ հարվածներ է հասցրել 35-ամյա տղամարդուն՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա միևնույն փայտե մահակով հարվածներ է հասցրել նաև խնդրո առարկա «Ինֆինիտի FX35» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներին՝ վնասելով այն:

Միջադեպից հետո, պարզաբանման համար, շենքի բակ են եկել 35-ամյա տղամարդու  եղբայրը և բարեկամը: Պարզաբանումը կրկին վեր է ածվել վիճաբանության, և 30-ամյա տղամարդը, զգուշացնելով, որ իրեն սպասեն, գնացել է իր բնակարան և, ապօրինաբար վերջիններիս կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, վերցրել է իր կողմից ապօրինի ձեռք բերված «ПМ Մակարով» տեսակի 9×18 տրամաչափի ակոսափող ատրճանակը՝ լիցքավորված առնվազն յոթ փամփուշտներով, ու վերադարձել: Ատրճանակը պահելով հավաքվածների, այդ թվում՝ նույն շենքում տեղակայված ռեստորանի երեք աշխատակիցների ուղղությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, իրական վտանգ ստեղծելով ներկաների կյանքի համար, կրակոցներ է արձակել, որից հետո վերջիններս տարբեր ուղղություններով դիմել են փախուստի:

Շարունակելով հանցավոր գործողությունները, իր մտադրությունը վերջնակետին հասցնելու նպատակով, 30-ամյա տղամարդը հետապնդել է փախուստի դիմող 35-ամյա համաքաղաքացուն և նրա բարեկամին, կատարել ևս մի քանի նշանառու կրակոցներ՝ նրանց պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել իր հանցավոր մտադրությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 30-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք համապատասխանում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին (երեք դրվագ) և 335-րդ հոդվածի 1-ին մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ապօրինի զենք ձեռք բերելու մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

 Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31