«Առավոտի» տեղեկություններով՝ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հուլիսի 27-ին հրաժարական կներկայացնի։ Ըստ տեղեկությունների՝ ԱԺ նախագահի պաշտոնը կստանձնի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Արցախի Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում նաեւ այս հարցն է լինելու։
Արցախի ԱԺ իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, Դավիթ Իշխանյանն ու Արթուր Թովմասյանը չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում չհերքեց տեղեկությունը՝ կոչ անելով սպասել վաղվան եւ նշելով, որ բարոյական չի համարում իշխանության փոխարեն պատասխանել մեր այս հարցին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ