Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Կովկասի գործերին ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը կապակայունացնի տարածաշրջանը. Զախարովա

Հուլիս 26,2023 14:42

Հարավային Կովկասի գործերին ՆԱՏՕ-ի ներգրավվածությունը կապակայունացնի տարածաշրջանը և երկար ժամանակով կհեռացնի լիարժեք, լիաֆորմատ խաղաղության կարգավորումը: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ բարձրաստիճան պաշտոնյաների շփումները Պենտագոնի հետ:

Զախարովան նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում ԱՄՆ-ը և Թուրքիան, բարձր հետաքրքրություն են ցուցաբերում Հարավային Կովկասում: Նա նաև ոչ պատահական է համարել Կանադայի ներկայացուցիչների միանալը Հայաստանում ԵՄ առաքելությանը:

«Հայաստանում կանադացիների երևալն ամենավառ կերպով ցույց է տալիս, որ ԵՄ-ը, լիարժեք կորցնելով արտաքին քաղաքական ինքնուրույնությունը, զբաղվում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի շահերի սպասարկմամբ»,- ասել է Զախարովան:

Նրա խոսքով՝ դա նաև բացատրում է, թե ինչու ԵՄ մոտ 100 հոգանոց առաքելությանը պետք եկան «մի քանի կանադացի փորձագետներ, և թե ինչ մասնագետներ են դրանք՝ մենք գուշակում ենք»:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ իրենք լավ տեղեկացված են կանադական խաղաղարարրւթյան առանձնահատկություններին, քանի որ «Կանադայից այդպիսի մասնագետները 2015թ-ից ակտիվորեն պատրաստում էին ուկրաինացի զինյալներ Unifier օպերացիայի շրջանակում»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31