Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ունի Փաշինյանի բանակցությունների գնալը, եթե նա տեղյակ է լինում քննարկվող եւ հայտարարության մեջ ընդունվող դրույթներին, բայց չի մասնակցում դրանց․ Հայկ Մամիջանյան

Հուլիս 26,2023 14:34

«Եթե այդքան ռեգիոնալ տղա ես, ինչո՞ւ 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ-ի համար փակ էր Վրաստանի եւ Իրանի օդային սահմանը. այդպիսի բան չի եղել երբեք՝ ոչ առաջին, ոչ երկրորդ արցախյան պատերազմների ժամանակ»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսին եւ արած աշխարհաքաղաքական վերլուծություններին:

Իսկ նրա՝ լիսաբոնյան եւ մադրիդյան գործընթացների միջեւ հավասարության նշան դնելուն էլ հակադարձում է. «Այդ երկու գործընթացները համեմատելը նույնն է, ինչ մեկ պարկ կարտոֆիլը համեմատել ՔՊ-ի հետ, որովհետեւ երբ Ադրբեջանից ռազմատենչ գործընթացներ են լինում, ոչ ՔՊ-ն, ոչ մի պարկ կարտոֆիլը ոչ մի կերպ չեն պատասխանում. հետեւաբար, դրանք նույնն են: Թե ինքնորոշման իրավունքի, թե այն պարզ պատճառով, որ լիսաբոնյան գործընթացին Հայաստանը վետտո է կիրառել, այդ գործընթացները համադրելի չեն: Բա եթե Լիսաբոնում Արցախի ինքնորոշման իրավունքը վերացվել էր, բա Կազանն ի՞նչ էր, բա համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններն ի՞նչ էին, բա 30 տարի ինչի՞ շուրջ էին բանակցում»:

Ակնայով Արցախին տրամադրվելիք հումանիտար աջակցության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ էլ ընդդիմադիր գործիչն ասում է՝ ի՞նչ իմաստ ունի Նիկոլ Փաշինյանի բանակցությունների գնալը, եթե նա տեղյակ է լինում քննարկվող եւ հայտարարության մեջ ընդունվող դրույթներին, բայց չի մասնակցում դրանց:

Հայկ Մամիջանյանն աշխարհի պատմության մեջ չի լսել մի ղեկավարի մասին, որն իր երկրի տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնի եւ եթե նախկինում խոսում էր կադաստրի ինչ-որ վկայականներից, երեկ առհասարակ, գերազանցեց ինքն իրեն՝ անհասկանալի համարելով, թե մենք ինչո՞ւ ենք այստեղ: «Միայն քո համար է կասկածելի, մնացած բոլորը գիտեն»,- ասաց Հայկ Մամիջանյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31