Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը հեշտ չի ընթանում, բայց խաղաղությանն այլընտրանք չկա: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում:
«Դրա հետ կապված հարցերը երեկ քննարկվեցին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը: Ակնկալում ենք, որ հիշատակված շփումները տեղի կունենան նաև առաջիկա ամիսներին»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ արվում է ամեն բան «Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման համար»: Այդ գործընթացը, ըստ Զախարովայի, պետք է ընդգրկի նաև մարդասիրական ոլորտը, ինչպես որ արձանագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի՝ 2022թ. հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարության մեջ:
Զախարովան նշել է ,որ իրենք կարևոր են համարում ձևավորել դրական մթնոլորտ՝ Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների, փորձագիտական հանրության և կրոնական առաջնորդների միջև Ռուսաստանի միջնորդությամբ երկխոսությունը շարունակելու համար, ինչպես նաև ձևավորել միջխորհրդարանական կապեր՝ երկու երկրների ժողովուրդների միջև վստահությունն ամրապնդելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ