Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նպատակը Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական դիմակայությունն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ի՞նչ ներդրման մասին է խոսքը: Երկկողմ հարաբերություններում ԵՄ առաքելությունից միայն կայծն է երևացել, որևէ համադարման հայ-ադրբեջանական սահմանին բախումներում առաքելությունը չի դարձել»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ դա ևս մեկ անգամ հաստատում է, որ ապաէսկալացման հիմնական մեխանիզմներից մեկը պետք է դառնա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը:
«Մոսկվան ողջունում է հերթական՝ 4-րդ հանդիպումը, որը երկար ընդմիջումից հետո տեղի ունեցավ հուլիսի 12-ին, և հաստատում է պատրաստակամությունը՝ խորհրդատվական աջակցություն ցուցաբերել կողմերին»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ