Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է հայաստանցի-ղարաբաղցի թշնամանքի հարուցումը. Դանիել Իոաննիսյան

Հուլիս 26,2023 13:14

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Անընդունելի է հայաստանցի-ղարաբաղցի թշնամանքի հարուցումը

44-օրյա պատերազմում Ղարաբաղից զոհվել է 763 զինծառայող և 72 քաղաքացիական անձ: Եվս 52 ղարաբաղցի անհետ է կորել… Դա Արցախի բնակչության համարյա 1 տոկոսն է: Իսկ ահա հայաստանցիների մասով պատերազմում զոհվել է բնակչության 0,1 տոկոսը:

Ղարաբաղում զենք բռնելու ի վիճակի 30 տղամարդկանց մեկը մահացել է: Հայաստանում մահացել է զենք բռնելու ի վիճակի մոտ 200 տղամարդուց մեկը:

Այսինքն, միջին վիճակագրական ղարաբաղցիք մոտ 7 անգամ ավելի ինտենսիվ են մասնակցել 44 օրյա պատերազմին, քան հայաստանցին:

Այո, ես հասկանում եմ, որ ղարաբաղցի-Հայաստանի առճակատումը սկսել են հարուցել քոչարյանամերձ որոշ շրջանակներ: Բայց դա չի արդարացնում Նիկոլ Փաշինյանի հրապարակային խոսքը, որով հակառակ կողմից է յուղ լցվում այս կրակին ու փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ղարաբաղցիք միայն փախել են:

Եվ մի բան էլ. պատերազմի ժամանակ պարբերաբար եղել եմ Ստեփանակերտում և կարող եմ վկայել, որ մինչև նոյեմբերի 3-ը այդ քաղաքում կար էական թվով բնակչություն՝ ի հեճուկս օրական մի քանի անգամ կրկնվող հրթիռա-հրետանային հարվածների:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31