Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ընդգծել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործողությունների ազատության կարևորությունը։
«ԿԽՄԿ-ն ահռելի աշխատանք է կատարում տեղում շատ դժվարին պայմաններում: Կարևոր է, որ նրանք ազատ լինեն գործելու մեջ։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց նախազգուշացումներին»,- գրել է Կլաարը Twitter-ում:
The @ICRC is doing a tremendous job in very challenging circumstances on the ground. It is important that they are able to operate freely. The 🇪🇺 is taking their warnings seriously. https://t.co/d9rAKbz9F9
— Toivo Klaar (@ToivoKlaar) July 26, 2023