Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս հումանիտար իրավիճակին:
Հայտարարության տեքստում, մասնավորապես, նշվում է.
«Կոչ ենք անում Ադրբեջանին թույլ տալ ԿԽՄԿ-ին կենսականորեն անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղին և անհապաղ աշխատել ազատ տեղաշարժի ապահովման ուղղությամբ՝ բացելով Լաչինի միջանցքը և երաշխավորելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկությունը։
Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը քաղաքացիական բնակչությանը զրկել է կյանք փրկող դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից: Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հորդորելով վերջ տալ անմեղ քաղաքացիական անձանց կանխամտածված սովամահությանը»:
Կարդացեք նաև
(1/) We urge Azerbaijan to allow @ICRC to provide vital humanitarian assistance to Nagorno Karabakh & immediately work to ensure freedom of movement by opening the Lachin corridor, guaranteeing unrestricted movement of individuals, vehicles & cargohttps://t.co/4OC8IZVpZQ
— Freedom House (@freedomhouse) July 25, 2023