ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի մեկին եւ երկուսին կմասնակցի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստին: Դատարանը քիչ առաջ հրապարակեց թույլատրելու որոշումը: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Ավետ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը միջնորդել էր թույլ տալ իրեն մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին:
Ավելի վաղ նրա պաշտպան Հովհաննիսյանն ասել էր, թե այդ մասով չկա որեւէ ընթացակարգ, ուստի դատական համակարգը հայտնվել է բարդ իրավիճակում եւ չգիտի, թե ինչպես այդ հարցին մոտենալ: Ըստ փաստաբանի ՝ դատաիրավական համակարգը կարծում է, որ, ամենայն հավանականությամբ, Դավիթ Տոնոյանի գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը միգուցե մերժի միջնորդությունը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ