Գետերը ջրի փոխարեն վտանգ են բերում
Մինչև հիմա մի հոգս ունեինք՝ գետերում ջուր չկար, արդեն հարմարվել էինք այդ դարդի հետ, ինչ պարտադիր է, որ գետում ջուր լինի, գետի հունը իր դարավոր գետաքարերով շատ գեղատեսիլ տեսարան է՝ անվտանգ, անձայն, այս դարդին էլ ավելացավ Գեղիի վտանգը:
2023 թվականի ձմեռան ամիսները ճգնաժամային էին ԶՊՄԿ-ի համար: Ջուր չկար: Մի կերպ էին աշխատում: Արտադրական նպատակների համար Գեղիի ջրամբարն այն աստիճան դատարկեցին, որ հազարավոր ձկներ և այլ ջրային կենդանիներ կոտորվեցին: Հաշի առնելով այն հանգամանքը, որ անցած ձմռանը տեղումներ համարյա չեն եղել, ԶՊՄԿ-ն որոշել է ջրի պահեստավորման պաշարները ավելացնել: Միակ տարբերակը Գեղիի ջրամբարի հնարավորությունների օգտագործումն է: Այդ իսկ պատճառով Գեղի ջրամբարը լցված է 10 միլիոն խորանարդ մետրի փոխարեն 12.8 միլիոն խորանարդ մետր: Կա արդյոք պատվարի փլուզման վտանգ թե ոչ, միայն աստված գիտի:
Բայց պահանաջել՝ ջրամբարը շահագործել առավելագույն անվտանգ ռեժիմներով, ջրամբարից ներքև ապրող բոլոր բնակիչների արդար պահանջը կարող է լինել: Իմանալով, որ ոչինչ չի կարող անհանգստացնել մեր քնած ժողովրդին, «Իրավատեր կապանցիները» ուղղակի տեղեկացնում է ձեզ այս հավանական վտանգի մասին: Նշենք նաև, որ ոչ միայն 2.8 միլիոն խորանարդ մետր թույլատրելից ավելի է լցված, այլ նաև ջրամբարի լցման արագությունը նույնպես չի պահպանվել: Բոլոր պատկան մարմիններին զգուշացված է, բոլորն էլ պահպանում են քար լռություն, քանզի Սյունիքում բոլոր հարցերը կարգավորվում են վերևից:
Կարդացեք նաև
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գեղիի ջրամբարը անավարտ շինություն է, ապա ոչ մի կազմակերպություն չի կարող երաշխավորել Գեղիի ջրամբարի անվտանգությունը մաքսիմալ տարողության շահագործման դեպքում, նույնիսկ՝ ջրամբարի նախագծի հեղինակ «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտը:
Դուք հաշտվեցիք մեր երկիրը քանդողների հետ, «Իրավատեր կապանցիները»՝ ոչ:
«Իրավատեր կապանցիներ» Բնապահպանական ՀԿ