Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակման անհրաժեշտությունը. Ռուսաստանի ԱԳՆ

Հուլիս 26,2023 10:17

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև երկկողմ և եռակողմ հանդիպումների վերաբերյալ:

Դրանում նշվում է, որ եռակողմ հանդիպմանը նախարարները կենտրոնացել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համատեղ ջանքերի վերլուծության վրա՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, և 2022թ. հոկտեմբերի 31-ի հայտարարությունների դրույթների:

Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղի բնակչության բնականոն կյանքի վերականգնման անհրաժեշտությունը։

Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները վերահաստատել են եռակողմ համաձայնագրերի բոլոր ուղղություններով աշխատանքի ակտիվացման կարևորությունը, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատումը, ինչպես նաև մտավորականների և փորձագետների գծով շփումները և խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեմային՝ շեշտը դնելով մնացած տարաձայնությունների հաղթահարման վրա։

Լավրովի և Բայրամովի զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հիմնական հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր։ Նախարարները քննարկել են Կասպից ծովում համագործակցության ընթացքը, և Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի իրականացման շրջանակում կողմ են արտահայտվել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի համագործակցության վերականգնմանը։

Լավրովի և Միրզոյանի հանդիպմանը վերլուծվել են ռուս-հայկական օրակարգի ամենաակտուալ թեմաները, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար ոլորտներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31