Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խուսափելով ուղիղ պատասխանից՝ ապացուցեց, որ Աշոտյանի կալանքն իր քաղաքական որոշումն է․ Տիգրան Աթանեսյան

Հուլիս 26,2023 09:10

Արմեն Աշոտյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանի արձագանքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած հայտարարություններին

Լսելով կապիտուլյանտի «հիմնավորումները» Հայաստանում քաղբանտարկյալների բացակայության մասին, ուզում եմ «շնորհակալություն» հայտնել նրան՝ ապացուցելու համար, որ Ա. Աշոտյանը իրոք քաղբանտարկյալ է:

Բացատրեմ՝

1. Նա հնչեցրեց մի մեղադրանք, որը չկա քրեական վարույթում՝ Արմենը ոչ մի գույք ԵՊԲՀ հաշվին ձեռք չի բերել, այդ գույքը մինչ օրս պատկանում է ԲՈՒՀ-ին, այսինքն՝ հերթական սուտ և կեղծիք քաղաքական հետապնդումը հիմնավորելու համար:

2. Ի հակառակ լրագրողի ջանքերի, չստացվեց հոդաբաշխ բացատրություն ստանալ, թե ինչու բոլոր խափանման միջոցներից Ա. Աշոտյանի նկատմամբ ընտրվել է հենց կալանքը: Հողատուն խուսափելով ուղիղ պատասխանից՝ ապացուցեց, որ Ա. Աշոտյանի կալանքը դա իր քաղաքական որոշումն է:

Հ.Գ. Լսելով, որ հողատուն անեկդոտ է պատմել և իրեն առողջություն մաղթել, Արմենը ինձ պատմեց 18+ անեկդոտ, որն այստեղ չեմ կարող գրել: Արմենը նաև խնդրեց փոխանցեմ, որ դատելով այսօրվա ասուլիսին հնչած՝ կապիտուլյանտի հնարավոր մահվան մասին հարցերից, առողջություն հենց իրեն է պետք, որ նա ապրի երկար ու երկար տանջվի՝ Աստծո օրենքի և ժողովրդի պատժին արժանանալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31