Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշվարկը տգետների վրա է

Հուլիս 26,2023 10:00

Դուք երբեւէ լսե՞լ եք, որ Հայաստանի որեւէ ղեկավար՝ Փաշինյանից առաջ, հրապարակավ հայտարարի, որ ճանաչում է Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս: Ես չեմ լսել: Եվ ոչ միայն ես: Նման բան չէին լսել նաեւ Եվրամիության ու Ռուսաստանի դիվանագիտության ղեկավարները:

«Առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղը միանշանակ ճանաչել է Ադրբեջանի մաս»,- այս տարվա հունիսի 24-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար (ըստ էության, այդ կառույցի ԱԳ նախարար) Ժոզեպ Բորելը: «Առաջին դեպքն է»՝ նշանակում է, որ դրանից առաջ նման դեպք չի եղել:

«2022 թվականի հոկտեմբերին եւ 2023 թվականի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող վեհաժողովներում Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս»,-ասված է այս տարվա հուլիսի 15-ի ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

Ալմա Աթայի հռչակագիրը, «մադրիդյան սկզբունքները» եւ մնացած փաստաթղթերը վկայակոչելը հնարք է, որը հաշվարկած է տգետ մարդկանց վրա: Մի բան է՝ բանակցել կամ ստորագրել ինչ-որ մի թուղթ, որը կարելի է մեկնաբանել այսպես կամ այնպես, մեկ այլ բան է՝ սեփական հայտարարությամբ կանխորոշել բոլոր հնարավոր բանակցությունների արդյունքը: Այս տարբերությունը քաջ հայտնի է թե՛ վարչապետ Փաշինյանին, թե՛ ՔՊ-ական թիմի մնացած անդամներին:

Ինչո՞ւ է վատ՝ արդյունքը կանխորոշելը: Որովհետեւ, երբ դու ասում ես, որ պատրաստ ես այս մի սահմանագիծը զիջել, դիմացինդ, բնականաբար, քո առջեւ նոր սահմանագիծ է դնում: Տվյալ դեպքում՝ «անկլավների» վերադարձ, ՀՀ-ն ադրբեջանցիներով վերաբնակեցում եւ «միջանցք»:

Դա վատ է նաեւ, որովհետեւ դու այդպիսով արտոնում ես Ադրբեջանին «իր սուվերեն տարածքում» քո հայրենակիցների հետ անել այն, ինչ ադրբեջանցիները ցանկանում են անել: Եվ աղետի պայմաններում մեղադրել Արցախի իշխանություններին, ռուսներին, եվրոպացիներին (այս անգամ ավելի շատ) ու մնացածներին՝ ցինիզմի դրսեւորում է:

Իհարկե, այնպես չէ, որ վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ճիշտ բաներ չի ասել: Այո, «Հայաստանն ունի պատմական ցիկլ. ունենում ենք պետություն ու հետո կորցնում ենք»: Ո՞վ կարող է դրա հետ վիճել: Միայն թե երբեմն պետք է ասել նաեւ, թե ում արտառոց «տաղանդների» պատճառով ենք հիմա՛ հայտնվել «կորցնելու» ցիկլում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Միգուցե հին հունական ստեղծագործություն է, ուրեմն, լինում է չի լինում, մի հատ թագավորի սիրուն աղջիկ է լինում, էս սիրուն աղջիկը սիրահարվում է մի ինչ որ տղայի վրա, բայց էս տղան թե՝ թագավոր մագավոր չգիտեմ, ես քեզ չեմ սիրում, էս աղջիկն էլ կատաղում է, ոնց թե ինձ ատկազ անես, գնում ու հորը համոզում է, որ էս տղային պատժի, հերն էլ թե՝ աղջիկ ջան, էդ տղեն մեղք ա, դու ուրիշ տղա կգտնես քեզ համար, էս էլ թե չէ, պատժի ու պրծ: Թագավորն էլ էլ ճար չունի ու հրաման է տալիս պատժել տղային, բայց հենց տղային տանում են լենինի հրապարակ որ պատժեն, էս աղջիկը ուշքի է գալիս ու հորը թախանձագին խնդրում, որ իր հրամանը հետ կանչի, թագավորն էլ՝ վայ, աղջիկ ջան, թագավորը ճորտից հենց նրանով է տարբերվում, որ թագավորի Խոսքին նույնիսկ թագավորը չի կարող չենթարկվել, եթե ճորտի նման Խոսքս հետ կանչեմ, սա արդեն ոչ թե թագավորություն կկոչվի, այլ ճորտատիրություն, այսինքն՝ ճորտի տիրապետության տակ գտնվող պետություն: Տես, մի հատ ծանոթ թագավոր ասաց, թե թոշակի անցնելու տարիքը չեմ բարձրացնի, բայց բարձրացրեց ու միանգամից թագավորից վերածվեց ճորտի, մեկ այլ իրեն համապատասխան սորտի կոլեգան՝ թե Արցախը Հայաստան է եւ վերջ ու հիմա էլ դրա հակառակն է անում, սրանք ճորտատիրական պետություններ են, դու ուզում ես ե՞ս էլ իջնեմ դրանց մակարդակին եւ վարի տամ իմ թագավորությո՞ւնը: Առաջինը ես պետք է իմ Խոսքի տերը լինեմ, որ իմ հպատակները նույնպես իրենք իրենց Խոսքի տերը լինեն: Եթե այն ապագա թոշակառուները ժամանակին կանգնեին իրենց թագավորի մեջքին, որ նա ստիպված իր Խոսքից հետ չկանգներ, դա կլիներ Գործ, որը պետք է պաշտպաներ թագավորի Խոսքը, կամ եթե այն վեց հարյուր ութսուն հազարը ժամանակին կանգներ իր թագավորի մեջքին, որ նա ստիպված իր Խոսքից հետ չկանգներ, դա կլիներ Գործ, պաշտպանեք ձեր թագավորի Խոսքը եւ Խոսքը Գործի վերածեք, այլ ոչ թե ճորտի նման թագավորի անձի պաշտամունք խաղացեք, դրանով դուք թագավորից ճորտ եք դարձնում: Թագավորության տասը միլիոն թագավորներ, ամենայն համբերատարությամբ ու սիրով օգնենք մեր ճորտ ազգակիցներին թագավոր դառնան ու վերականգնենք մեր թագավորությունը: ԽՈՍՔ = ԳՈՐԾ:

  2. Հ. Շ. says:

    Պարզ ու յստակ է որ Փաշինյանը ի վիճակի չէ իր ստանձնած պաշտօնը վարելու: 2021ին դարձեալ ընտրութիւնների ներկայանալը, իր ամենամեծ սխալն է, յանցանքն է, աններելի է:

    Բայց մինչեւ այն ատեն որ նա չի ասում, թէ Արցախի բնակիչները չունին՝ ինքնորոշման իրաւունք, իր ըսածները – խորքին մէջ – տարբեր չեն, Սերժ Սարգսյանի ըսածներից:

    Երեկուայ ասուլիսին սակայն, յստակ դարձաւ թէ նա որքան ոխ ունի Արցախի նկատմամբ: Երեւի այն պատճառով, որ այն անհամ խնդիրը, իր հաճելի ու զուարճալի թագաւորութիւնը խանգարեց: Արցախցիները party-pooper եղան, անպիտանները…

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Շնորհակալություն հայտնելով մեծարգո ստախոսին իր չնաշխարհիկ ասուլիսի համար՝ արձանագրենք ամենակարեւորը. ազգակործան պատուհասին չի հետաքրքրում, թե ինչ կլինի իր մահից հետո եւ ո՞վ կսգա խեղճ հարիֆին, բացի Հովիկ Աղազարյանից, Չալոյից ու Իլհամից: Ինչ վիճակում կլինի մերօրյա մեծարգո Ֆրանգյուլի գերեզմանը՝ խելացի գոմ թե՞ արտաքնոց՝ նույնպես հետաքրքիր չի. կարեւորը, որ ոչ մեկը չկպնի Էռատույի բամիա-բադրջանին:

    Դու հլը էդ տականք ղարաբաղցիներին տես. ուրեմն իրենք լինեն ձրիակեր-դասալիք-դավաճան, գան Երեւանը օկուպացնեն ու իմ համեստ բանջարաբույծ գուրմանին ցեխը կոխե՞ն: Դե հերիք եղավ, բոլ եղավ, էլի՜. բա հերոսածին մորը տենց բա՞ն կասեն, այ ապերախտներ: Մարդն իր մանիկյուրն ու զարդեղենը, շվեյցարական կայֆերը թողնի՝ կամուֆլյաժ հագնի, թուր-թվանքը վերցնի՝ գա ձեզ անվճար բարոյական աջակցություն տա, ու դուք հլը հդժգոհեք, այ սովածներ: Հանգիստ վեր ընգեք տեղներդ, էդ սուտի ցույցերն էլ թարգեք. ձեզ ասում եմ՝ գնացեք բադրջան աճեցրեք ու շտապ ինտեգրվեք կիրթ ու կառուցողական բորենու երախի հետ…

  4. Aha says:

    My 2 cents on yesterday’s press conference.

    1) The questions and answers were by and large very superficial and this is the comfort zone of the Premier where it is difficult to beat him, i.e. A major national security issue being circumvented by talking about Zucchini. One must admit that he is a master of noise and theatricals.

    2) The premier is a small man, physically, intellectually, morally and his inability for transparently communicating with his people on such a crucial issue is at the core of all the problems today. He is unable to essentially say the following:

    Yes it’s my mistake that we entered the war and naturally lost it, I thought I was doing a good thing for my people by rejecting a Russian peace plan, I thought all previous presidents were incapable of taking difficult and drastic decisions and I wanted to prove that I can do it – Panjuni style – by solving the Karabakh problem once and for all in order for the Caucasus to live in prosperity and peace, without Russian meddling. I thought I was the only one who had this vision, that previous leaders, diplomats, judges, military leaders, etc had never thought of it and that I was the sole leader with enough insight and guts to take this country forward, even if it meant war and destruction at the beginning. The end result would be worth it. I honestly thought I would succeed because until then I had succeeded in most little games I had played such as extortion to write (or not to write) articles about certain people in my newspaper, organizing protests that cause death and destruction, playing on the anti-karabakh sentiment of the people, etc. I was lucky – Kaj Nazar style – as I had gone from gossip yellow media editor to Prime minister, it was time for me to enter History by showing the nations of the Caucasus what real wisdom is – blend of Nazar, Panjuni, Trump, and the Joker.

    3) If there was an ounce of dignity in this man, he would have perhaps skipped the previous paragraph but would have put the emphasis on the following:

    ‘Whatever mistakes I have done, please leave it behind, today we are facing the prospect of a major war and I have no other options than to make unprecedented concessions, the alternative is more destruction and death. Don’t be blinded by your hatred towards me, let me sign whatever needs to be signed in order to avoid worse scenarios. My punishment will thus be that I will go in history as a failed leader.’

    In other words, the form, his way of saying things, is more important than the content of what he has to say, since at this point not much is left for him to say in terms of content, Armenia is the losing side with all ensuing consequences.

    … and finally, from an emotional point of view, the laurels go to Aravot’s Hripsime Jebejyan for shutting the Premier’s mouth by emulating a pro-anti Pashinyan debate between herself and her grandmother. Brilliant and satisfying to watch 🙂

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Եւս մի քանի կարեւոր արձանագրություն ինքնախոստովանական ասուլիսից.

    (1) Նիկոլը բանակցում է Միշելի ու Ալիեւի հետ մեխի գլխի կարգավիճակով. նրանք իրար հետ ինչ ուզում խոսում են, քննարկում են, որոշում են, իսկ ինքը լուռ լսում է. ինքը մանդատ չունի նրանց խոսակցությանը խառվելու…

    (2) Արցախցի Միքայել. «Դու լուզե՞ր (ապուշ) ես, թե՞ դավաճան»:
    Նիկոլ. «Դավաճանական կառավարության աջակցությունից հրաժարվե՛ք, ուրեմն: Դավաճանից փող ստացողը ի՞նչ է:»

    Պարզունակ տրամաբանական հնարքով փորձում է ջրել հարցը: Հետեւենք ակնհայտ դավաճանի մտքի թռիչքին: «Ձեր Արայիկը ինձանից փող է ստանում: Նստացույց անող վրանաբնակ Արայիկը դավաճան չէ: Արայիկը չի հրաժարվում աջակցությունից: Հետեւաբար ես դավաճան չեմ:» Հաշվարկը իրոք տգետների եւ տրամաբանությունից զուրկ մարդկանց վրա է՝ ինչպես դիպուկ նշել է խմբագրականի հեղինակը: Բանն այն է, որ այս տրամաբանական օղակում կեղծ պնդումներ կան: Նախ՝ Արայիկը իրականում ոչ թե Արցախինն է, այլ Նիկոլինը: Եւ հետո՝ Արայիկը նույնպես դավաճան է (ես կասեի նունիսկ՝ ավելի մեծ դավաճան, քան Նիկոլը)…

    (3) Նիկոլը միեւնույն ժամանակ նույն Արայիկին ուղղակիորեն մեղադրեց դավաճանության մեջ. իբր թե նա Բերձորի միջանցքը հանձնել է ադրբեջանցիներին առանց իր գիտության: Թե բա՝ էդ տականք դավաճանը ինձ՝ խեղճ հարիֆիս, կանգնեցրել է փաստի առաջ: Ես հիմա ի՞նչ կարող եմ անել… Սպասենք խեղճ չարչի Արայիկի արձագանքին: Եթե ձայն չհանի ու լուռ համաձայնվի իր հետ՝ ուրեմն ընդունում է, որ ինքն է միակ դավաճանը: Իսկ եթե հերքի մեծարգո ստախոսի մեղադրանքը, կստացվի, որ երկուսով միասին են դավաճանաբար հանձնել Բերձորը…

  6. Ասուլիսներ, …. տգետներ և գիտուններ… Իսկ զանգը կախող չկա ու կատուն օրեց-օր չաղանում է: Հիշո՞ւմ եք ավարտող *Ասա, ասա*-ն Մկների Ժողով մուտֆիլմում (Լ. Սահակյանց, 1978): նիկոլը չաղ կատուն է:

    Ահա գիտունների ճամբարից
    1. *1999թ․ մեր խմբագրություն այցելեց մի օտարերկրացի, չներկայացավ թե որ երկրից է։Եկել էր ծանոթանալու։ Մի քիչ զրուցելուց հետո, նա բացեց պայուսակը, հանեց 100 000 դոլար և ժպտալով մեկնեց ինձ։ Շշմեցի և ինձ կորցրեցի։ Նա ասաց․ -Եթե ճշտորեն կատարես մեր հանձնարարությունները, խոստանում եմ, ամեն ամիս սրանից ավելին կստանաս և մենք քեզ կօգնենք իշխանության հասնել և հարստանալ։ -Հաաաա, աաամեն ինչի համաձայն եմ-,կմկմացի ես։* Ռասյոմոն, Ա. Իշխանյան
    2. *Հայաստանը որպես պետություն սկսվել է «Միացումից», որն արձանագրված է նրա հիմնադիր փաստաթղթերից մեկում՝ Անկախության հռչակագրի նախաբանում: Սա Հայաստան պետության անձնագրի առաջին էջն է: Որևէ մեկը մտածե՞լ է` ինչ հետևանքների կբերի այդ էջից` «Միացումից», հրաժարվելը կամ այն պատռելն ու ուրիշին նվիրելը: Արդյոք որոշվել է փոխե՞լ Հայաստանի ինքնությունը, սա արվում է կամավո՞ր, որ դա չանեն ստիպողաբար՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ճնշման տակ:
    Ի վերջո ո՞րն է լինելու Հայաստանի նոր ինքնությունը․․․*, Փաշինյանի ու լրագրողների վեճում պարտվեց հանրությունը, Ա. Մղդեսյան

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31