«Հինգ ժամ պարապ մնացած մարդու խոսք». սա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի բնութագիրն է Նիկոլ Փաշինյանի ասուլիսին:
Հայկ Մամիջանյանն այսօր Ազատության հրապարակում էր, մասնակցում էր Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով հրավիրված հանրահավաքին:
«Այսօր հինգ ժամ պարապ էր, մեր երկրի եւ Արցախի բլոկադայի պարագայում նա հինգ ժամ ժամանակ ուներ ոչինչ չասելու: Գեթ մեկ բան, որն արժանահավատ էր, այսօրվա ասուլիսում չկար։ Դրան գումարած, որ ակնհայտ ատելության խոսք կար հայ ազգի նկատմամբ։ Ինքն ինչպես ատում է հայ ազգին, նաեւ հակված է ատելության խոսք քարոզելու մեր հայրենիքի տարբեր հատվածներում ծնված մարդկանց նկատմամբ»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց ընդդիմությանը, որ մինչեւ հիմա ինքը շարունակում է պաշտոնավարել, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Դա մեղադրանքի հարց չէ, դա մեր ամոթն է։ Մեկ անգամ ԱԺ ամբիոնից ներողություն եմ խնդրել, եւս մեկ անգամ կխնդրեմ, որ վերջին 5,5 տարիների ընթացքում ՀՀԿ-ի ամբողջ ուժերի լարումով պայքարը դեռ չի բերել նրան, որ մենք ունենանք հայ իշխանավոր։ Այո, դա մեր մեղավորություն է»։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ