Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր են մեր քաղաքական մտքերը, մեր քաղաքագիտական մտքերը, մեր գիտական մտքերը». Դավիթ Հակոբյան

Հուլիս 25,2023 22:45

«Մի խեղճ էշ ընկնում է փոսը, տերը գալիս, չի կարողանում հանել, անճար մարդ է. ասում է՝ հողով ծածկեմ՝ էշը չչարչարվի, չտառապի: Բահերով հողը լցնում են էշի վրա, էշը իրեն թափ է տալիս, ոտի տակը հողը լցնում է՝ բարձրանում: Ինչքան լցնում են՝ թափ է տալիս, ոտի տակի հողը բարձրանում՝ հասնում իրենց մակարդակին,  գնում են»,- հին միջնադարյան այս առակը այսօր, Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, պատմեց ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը՝  հարցնելով. «Բա մի էշի չափ էլ չկա՞նք: Ինչի՞ ենք նստել սպասում, որ ինչ որ մեկը գա մեզ փրկի: Ե՞րբ է եկել փրկի, որ այսօր գա: Ոչ ոք չի փրկելու մեզ: Ինչի՞ ենք այսպես համակերպվել նվաստացման հետ, պարտվածի հետ»:

Հիշեցնենք, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ Երեւանի Ազատության հրապարակում համաժամանակյա հանրահավաքներ են՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար:

Դավիթ Հակոբյանը համոզված է՝ աշխարհում չկա մի իրավիճակ, որից ելք չլինի, չկա մի փոս, որից ելք չլինի: Նկատում է՝ հաղթանակներ էլ ենք ունեցել, պարտություններ էլ, բայց երբեք այսքան հիասթափված չենք եղել, մի քանի անգամ ենք ծայրահեղ վիճակ ապրել, քարտեզի վրա էլ չենք եղել, որովհետեւ իմաստնություն չենք ունեցել:

«Ո՞ւր են մեր քաղաքական մտքերը, մեր քաղաքագիտական մտքերը, մեր գիտական մտքերը: Հպարտանում ենք՝ մեր այս գիտնականն աշխարհին տվել է այս մեքենան, այն գյուտը. մեզ ի՞նչ եք տվել»,- վրդովվեց բանախոսը՝ հավելելով, որ ինքն էլ չգիտե, թե վաղն ի՞նչ պետք է անել, բայց մի բան հաստատ գիտե՝ ազգովին, տաս միլիոն հայով այսօր մեկ գերխնդիր ունենք՝ կանգնած ենք գոյաբանական հարցի առջեւ եւ չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե այսօր միայն Արցախի հարցն է ու եթե ուշքի չգանք ու, Աստված մի արասցե՝ կորցնենք Արցախը, վաղը ցույց ենք անելու Սյունիքի համար, Տավուշի համար ու հետո «երջանիկ քեֆ ենք անելու Օպերայի սրճարաններում, որովհետեւ Երեւանը Հայաստան է, եւ վերջ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31