Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշարման մեջ գտնվող ու օգնության հույսի սպասող մարդկանց մեղադրելը, նրանց վրա մուննաթ գալն ու «տեղները ցույց տալը» ոչ միայն անազնիվ է,  այլև կործանարար բոլորիս համար». Աննա Դավթյան-Գևորգյան

Հուլիս 25,2023 22:03

Հետազոտող, արևելագետ, անվտանգային հարցերով փորձագետ Աննա Դավթյան-Գևորգյանը գրում է.

«Արցախի իշխանությունների՝ պատասխանատվություն ստանձնել-չստանձնելու ստատուս-քվոն տարիներ շարունակ  Հայաստանի իշխանությունների թելադրմամբ է եղել, նրանց իմացությամբ ու նրանց սրտով։ Էդ նույն մարտավարությունը որդեգրվել է նաև 2018-ից հետո․ փոխվել են միայն դերակատարները, բայց ոչ ընդունված ձևը հարաբերվելու։

Ու այսօր էս բոլորի մեջ հասարակություններին մեղադրելը, առավելևս պաշարման մեջ գտնվող ու օգնության հույսի սպասող մարդկանց մեղադրելը, նրանց վրա մուննաթ գալն ու «տեղները ցույց տալը» ոչ միայն անազնիվ է,  այլև կործանարար բոլորիս համար։ Դժվար է, բայց կարևոր է չընկնել էս ծուղակը:

հ․գ․ Հինգ ժամվա մեջ քառասունհինգ շերտ անընդունելի, անտրամաբանական, անհասկանալի ու վտանգավոր թեմաների շերտի տակ թողեց կարևոր մտքերն էն մասին, որ նորից նույն սխալները չի ուզում անել ու իրականության հետ առնչվելու փորձեր է անում․․․»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31