Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւր են մեր ազգի խելոքները, ինչո՞ւ մեկը չի ասում՝ սա անենք, նա անենք». Համլետ Պետրոսյան

Հուլիս 25,2023 22:15

«Ես մտածում էի, որ այսօր այստեղ հավաքվելու է հայ ժողովրդի գոնե ինտելեկտուալ հատվածը, որ ինձնից ավելի խելոք մարդիկ այստեղից ելույթներ կունենան եւ ինչ-որ ճանապարհ կցուցեն»,- Ազատության հրապարակում, Արցախում հումանիտար աղետը կանխելու առիթով տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ, իր ելույթում ասաց պատմաբան, հնագետ, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը՝ մեր դաժան պարտություններից մեկը համարելով այն, որ հայությունը չկարողացավ ստեղծել առողջ քաղաքական հանրույթ, ամեն մեկն իր տեղում մսխեց հաղթանակը, ինչի արդյունքում էլ հայտնվել ենք այս իրավիճակում:

Հիշեցնենք, այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ Երեւանի Ազատության հրապարակում համաժամանակյա հանրահավաքներ են՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար:

«Այդ մենք պիտի լուծենք մեր հարցերը, նախեւառաջ՝ մենք»,- հայտարարեց պատմաբանը, որն այս ընթացքում դիմել է իր միջազգային բոլոր գործընկերներին՝ օգնության ակնկալիքով:

Թե ինչպե՞ս, ի՞նչ քայլերով պետք է առաջ շարժվել, Համլետ Պետրոսյանն առաջարկում է մտածել. «Արցախին այսօր պետք է անվտանգություն եւ հաց. ո՞վ կարող է դա ապահովել, եկեք այդ քայլի մասին մտածենք, թե չէ այսօր պաթոսախեղդ անենք, նորից գոչենք ու գնանք տուն՝ վաղը նույն իրավիճակում հայտնվենք՝ ընդունելի չէ: Ո՞ւր են մեր ազգի խելոքները, ինչո՞ւ մեկը չի ասում՝ սա անենք, նա անենք: Սատանայից իմաստուն եղեք, սատանայի հետ պայմանագիր կնքեք. մեզ պետք է հաց եւ անվտանգություն, մնացած գաղափարները՝ դրանից հետո»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31