Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կոչ է արել չօգտագործել ԿԽՄԿ-ն քաղաքական նպատակներով

Հուլիս 25,2023 21:44

Անհրաժեշտ է հետևել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մարդասիրական մանդատին և չօգտագործել այն քաղաքական նպատակներով: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Ինչպես հայտնի է, «Լաչին» անցակետի վրա կրակոցներն այս տարվա հունիսի 15-ին, ինչպես նաև հուլիսին հայ վարորդների փորձերը մաքսանենգ ճանապարհով, ԿԽՄԿ-ին պատկանող ավտոմեքենաներով մթերք մտցնել Ադրբեջան, գնահատվել են որպես հայկական կողմի հերթական հակաիրավական գործողություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, ինչպես նաև անցակետի գործունեության խոչընդոտում: Այդ կապակցությամբ մենք պահանջել ենք դադարեցնել նման ապակառուցողական միջոցառումները»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ հայտարարության, չնայած դրան, Ադրբեջանը ԿԽՄԿ-ի հետ քննարկումներից հետո «համապատասխան պայմաններ է ստեղծել ԿԽՄԿ միջնորդությամբ բժշկական նպատակներով Հայաստանի բնակիչների անցումը շարունակելու համար»:

Բացի այդ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի իրենք առաջարկել են օգտագործել «Աղդամ-Խանքենդի» ճանապարհը, բայց հայկական կողմը «համառորեն հրաժարվել է այդ երթուղու օգտագործումից»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31