Երեւանի Ազատության հրապարակում եւ Արցախի Վերածննդի հրապարակում այսօր համաժամանակյա հանրահավաքներ են ընթանում՝ Արցախում հումանիտար ճգնաժամը հաղթահարելուն ուղղված:
«Արցախը 120 հազար չէ, Արցախը բռնի տեղահանված քաղաքացիներս ենք, 90-ականների պատերազմի պատճառով տարագիր դարձած քաղաքացիներն են»,- Երեւանի հանրահավաքում, իր բացման խոսքում ասաց «Մենք Արցախն ենք» նախաձեռնող խմբի անդամ Լիաննա Պետրոսյանը՝ համախմբման կոչ անելով՝ ոչ թե խղճահարության, այլ արցախցիների ապրելու իրավունքի պահանջատիրության համար:
Հավաքվածքները վանկարկում էին՝ «Արցախ», «Միացում»:
Վերածննդի հրապարակում հնչեց ՀՀ օրհներգը, իսկ Ազատության հրապարակում՝ Արցախի օրհներգը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ