«Արմեն Աշոտյանը հաղթեց քո ողջ համակարգին, Արմեն Աշոտյանը հաղթեց քո ողջ ռեժիմին, Արմեն Աշոտյանը՝ լինելով անազատության մեջ, ապացուցեց, որ ինքը ավելի ազատ է, ավելի ուժեղ է, ավելի սկզբունքային է, ավելի տղամարդ է, քան քո ողջ քաղաքական թիմը՝ ծայրից-ծայր միասին վերցրած»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այսօր՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ բոլորը՝ Սփյուռքից սկսած, այսօր, Արմեն Աշոտյանի ծննդյան օրը, շնորհավորում են նրան, չեն հավատում ռեժիմի «թխած քաղաքական խմորին» եւ Արմեն Աշոտյանին համարում են քաղբանտարկյալ:
«Էս էլ կանցնի, Արմեն. ծնունդդ շնորհավոր: Դու շատ դժվար փորձությունների միջով ես անցել, էս փոքրիկ մարդու վրեժխնդրությունն ամենանվազ փորձությունն է, որը, վստահ եմ, ինչպես արժանապատիվ հաղթահարել ես բոլոր փորձությունները, այս էլ կհաղթահարեց: Կենացդ, ընկերս»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը եւ խմեց Արմեն Աշոտյանի կենացը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ