Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ պատգամավորի աշխատավարձն ու խոհանոցի պարունակությունն ապահովում է ՀՀ կառավարությունը, վա՞տն է այդ կառավարությունը, հրաժարվեք»․ Նիկոլ Փաշինյան

Հուլիս 25,2023 19:33

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում,  անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հարցին, ասաց․ «Ազգային ժողովի պատգամավորը, որը հարց տվեց, իր աշխատավարձն ամբողջությամբ եւ հետեւաբար՝ իր խոհանոցի պարունակությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Վա՞տն է այդ կառավարությունը, հրաժարվեք, ասեք՝ մենք հրաժարվում ենք այդ միջոցներից, որովհետեւ մեր շահերը լավ չեք պաշտպանում»։ Հիշեցնենք, որ Մետաքսե Հակոբյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր․ «Ո՞վ է ձեզ իրավունք տվել չեղարկել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Որտեղի՞ց ձեզ իրավունք՝ Լեռնային Ղարաբաղի տարածքը, որը դեռեւս Ազգերի լիգան է վիճելի տարածք ճանաչել, համարել Ադրբեջանի մաս։ Ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման»։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Ի՞նչ են ուզում ասել, դա եմ ուզում հասկանալ։ Լավ այդ ձայնագրությունների հետեւությունը ի՞նչն է, որ ես հրաժարակա՞ն պետք է տամ, ես տվել եմ հրաժարական։ Երբ ասում են՝ ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանել, ես հարց եմ տալիս՝ մենք գիտակցո՞ւմ ենք, որ դեռեւս 1996 թվականից ֆիքսվել է, որ այդ ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում Լեռնային Ղարաբաղը կարող է կարգավիճակ ունենալ Ադրբեջանի կազմում։ Այդ նույն ընդհանուր պետություն առաջարկը՝ Ղարաբաղը լինելու էր Ադրբեջանի կազմում՝ բարձր ինքնավարության կարգավիճակով։ Ո՞վ է մերժել, Ադրբեջանն է մերժել»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31