Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա բացարձակ անհեթեթություն է»․ Նիկոլ Փաշինյանը՝ Դավիթ Շահնազարյանի բացահայտման մասին

Հուլիս 25,2023 19:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ արտակարգ եւ լիազոր դեսպան Դավիթ Շահնազարյանի բացահայտմանը, ըստ որի՝ Արցախն Ադրբեջանին ինտեգրելու համար Ադրբեջանը 12 ամիս է նախատեսում։

Շահնազարյանը ասել էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրելու ճանապարհային քարտեզն Ադրբեջանի իշխանությունը փոխանցել է Հայաստանի իշխանությանը: Իսկ Հայաստանի իշխանությունները այն փոխանցել են Արցախի իշխանություններին։

«Դա բացարձակ անհեթեթություն է։ Ես դրա մասին լսել եմ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունից։ Հիմա հարց՝ այդ որտեղի՞ց գիտի Դավիթ Շահնազարյանը։ Ինձ նման փաստաթուղթ ոչ փոխանցվել է, ոչ ասվել է, ոչ առաջարկվել է։ Ես ընդհանրապես գաղափար չունեմ դրա մասին։ Գնացեք Դավիթ Շահնազարյանից հարցրեք, որտեղի՞ց գիտի ինքը նման բան։ Եթե նույնիսկ այդպիսի առաջարկ լիներ, ես ինձ թույլ չէի տա ինչ-որ փաթեթ վերցնել եւ փոխանցել Ստեփանակերտին, որովհետեւ դա կհակասեր այն տրամաբանությանը, որը մենք առաջադրում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31