Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ուղղակի դիմանալ։ Ընդամենը՝ դիմանալ։ Դուք դա կարո’ղ եք։ Ես հավատո’ւմ եմ ձեզ». Աննա Հակոբյան

Հուլիս 25,2023 19:03

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրում է.

«Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր եւ եղբայրներ.

Պի’նդ եղեք։

Մի’ վախեցեք։

Ամո’ւր կանգնեք ձեր ոտքերի վրա։

Ժամանակավոր խնդիրների առաջ մի’ ընկրկեք։

Մի’ անհանգստացեք. մենք եւ Հայաստանի Հանրապետությունը ձեզ երբե’ք միայնակ չենք թողնի։

Ձեզ Ուժե’ղ Հայաստան է պետք։

Մեզ բոլորի’ս է Ուժեղ Հայաստան պետք։

Քաղաքական մանիպուլացիաների մի’ տրվեք։

Հայաստանի Հանրապետության վարչապետի կյանքի ամե’ն վայրկյանը նվիրված է մեր պետությա’նը եւ Ձե’զ։

Հիմա մեզ ավելի հեշտ չէ’։

Հայաստանում ապրողները քիչ չե’ն տառապել։

Մեծահոգի’ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։

Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե’ն։

Պետք է ուղղակի դիմանալ։

Ընդամենը՝ դիմանալ։

Դուք դա կարո’ղ եք։

Ես հավատո’ւմ եմ ձեզ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31