Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է մշտապես օգնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին. Լավրով

Հուլիս 25,2023 18:55

Ռուսաստանը պատրաստ է մշտապես օգնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում հյուրընկալելով Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին:

«Այսօր կցանկանայի ձեզ առաջարկել մտքեր փոխանակել այն մասին, թե որտեղ է այժմ գտնվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը: Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել դրա համաձայնեցման գործում՝ օգտագործելով մեր փորձագիտական ներուժը և բարեկամական հարաբերությունները այստեղ ներկա մեր բարեկամների հետ»,- ասել է Լավրովը:

Նա նշել է, որ Մոսկվան հանդես է գալիս այն բանի օգտին, որ բոլոր եռակողմ պայմանավարվածությունները կյանքի կոչվեն: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ:

«Մենք կողմերի համաձայնությամբ, որը, ինչպես ես հասկանում եմ, հաստատված է, կշարունակենք մեր ջանքերը՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը և մարդասիրական հարցերի լուծմանը, տնտեսական-տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, քաղհասարակության, փորձագետների, քաղաքագետների և խորհրդարանականների մակարդակով մարդկանց միջև կապերի ամրապնդմաննը»,- ասել է Լավրովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31