Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Ռուսաստանի ԱԳՆ-ն մեջբերում է Լավրովի խոսքը, որում նա նշել է, թե անհրաժեշտ է քննարկել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ բարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման հարցը: «Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում հարթակ տրամադրել դրա ստորագրման համար»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ կցանկանար անդրադառնալ այլ հարցերի ևս, որոնք պարբերական ուշադրության կարիք ունեն, այդ թվում Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը, որն այժմ «մեծ ուշադրություն և մեկնաբանությունների արժանանում միջազգային հանրության կողմից»: «Գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի գործընկերները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության և իրավունքների ապահովման անհրաժեշտությանը»,- ասել է Լավրովը:
Լավրովը նաև հույս է հայտնել, որ կքննարկվեն տարածաշրջանային գործակցության հարցեր, այդ թվում «3+3» ձևաչափի ակտիվացումը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ