Այսօր՝ ժամը 20.00-ին, տեղի են ունենալու միաժամանակյա հավաքներ Ստեփանակերտում եւ Երեւանի Ազատության հրապարակում: Ողջունում ենք Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի նկատմամբ անտարբեր չգտնվելու եւ Արցախին տեր կանգնելու մեր ժողովրդի մղումը:
Հորդորում ենք Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակիցներին մասնակցել երևանյան հավաքին:
Ստեղծված իրավիճակում հավաքի պահանջը պետք է լինի միջազգային խաղաղապահների մուտքը հայ-ադրբեջանական շփման գիծ եւ Երեւանում ազգային նոր քաղաքական գլխի ձեւավորումը, որն ի վիճակի կլինի կազմակերպել մեր ժողովրդի հավաքական դիմադրությունը ի տես մոտալուտ ռազմա-քաղաքական մարտահրավերների:
Ազգային–ժողովրդավարական Բևեռ