Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ասում եմ՝ Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում»․ Փաշինյան

Հուլիս 25,2023 17:19

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է Արցախի Հանրապետության փոխարեն Լեռնային Ղարաբաղ ասում։ «Դա էլ է շատ կարեւոր պարզաբանման հարց՝ Արցախ, թե՞ Լեռնային Ղարաբաղ։ Մենք անընդհատ խոսում ենք միջազգային տերմինաբանությունից։ Եվ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարեւոր դրույթներից մեկն այն էր, որ այնտեղ հստակ ֆիքսվեց Լեռնային Ղարաբաղ եզրույթը։ Դրանից հետո, շատ ժամանակ չանցած, Ադրբեջանի նախագահն սկսեց հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղ չկա եւ չկա այդպիսի եզրույթ։ Եվ մի հրաշքով, այդ թվում՝ հայկական իրականության մեջ շատ մարդիկ սկսեցին ենթարկվել այդ հրովարտակին՝ մի ինչ-որ զարմանալի ձեւով սկսելով չօգտագործել Լեռնային Ղարաբաղ տերմինը։ Հետո մենք խոսում ենք միջազգային տերմինաբանության մասին, ԼՂ բնակչության իրավունքների պաշտպանության մասին, ԼՂ միջազգային սուբյեկտայնության մասին»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց․ «Ես ասում եմ՝ Լեռնային Ղարաբաղ, որովհետեւ կարող եմ միջազգային հանրությանը բացատրել, թե դա ինչ է նշանակում։ Կա ստորագրված թուղթ դրա մասին։ Երբ ինչ-որ մարդիկ ԼՂ հասկացությունն օգտագործելու մեջ տեսնում են դավադրություն եւ ասում են՝ Արցախ, Արցախ, նրանք, ըստ էության, իրենց դիրքորոշումը համապատասխանեցնում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Ասում եք՝ ասեք Արցախ։ Արցախ, հետո՞, մենք հասկանո՞ւմ ենք ընդհանրապես ինչի մասին ենք խոսում։ Եթե մենք ուզում ենք դիրքորոշում ունենալ, պետք է հետեւողական լինենք, թուղթ կա ստորագրված։ Հետո ասում ենք՝ այդ թղթով Լաչինի միջանցքը պետք է այսպես լիներ, այնպես լիներ։ Հետո ասում եք՝ բա ինչո՞ւ եք ասում Լեռնային Ղարաբաղ, հո կենացով չէ՞»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31