Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդատ չունենք այդ հարցը քննարկել, մենք քննարկում ենք այն հարցը, որը վերաբերում է մեզ». Փաշինյանը՝ Միշելին ու Տոյվո Կլաարին չհակադարձելու մասին

Հուլիս 25,2023 17:08

Այսօր հրավիրած ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ նշեցիք, որ բրյուսելյան բանակցություններում Աղդամի ճանապարհի հարցը չի քննարկվել, այդ դեպքում ինչո՞ւ են եվրոպացի պաշտոնյաները դա նշում ու սա չի՞ նշանակում, որ անկախ ձեր ցանկությունից ՝ այդ հարցն օրակարգում է, ինչո՞ւ պաշտոնական Երեւանը չարձագանքեց այդ հայտարարություններին որեւէ կերպ: Բացի այդ, նույն բրյուսելյան բանակցություններում, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, քննարկվել է նաեւ արեւմտյան ադրբեջանցիների՝ Ստեփանակերտ վերադարձի հարցը:

Փաշինյանը պատասխանեց. «Երբ խոսվել է ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարցը եւ այն, որ դա պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ ճանապարհով, Ադրբեջանը իր հերթին բարձրացնում է հարց, որ այդ դեպքում Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների եւ անվտանգության հարցը եւս պետք է հասցեագրվի: Մեր արձագանքը եղել եւ շարունակում է մնալ, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման համարժեք չէ: Եթե կա այդպիսի թեմա, այն համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից, Նախիջեւանից հայերի իրավունքների եւ անվտանգության թեմային»:

Հարցին՝ ինչո՞ւ Շառլ Միշելի ու Տոյվո Կլաարի ասածներին որեւէ կերպ չարձագանքեցիք՝ նա պատասխանեց, որ մանդատ չունենք այդ հարցը քննարկել, մենք քննարկում ենք այն հարցը, որը վերաբերում է մեզ, մենք նման հարց քննարկելու մանդատ չունենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31