Ի պաշտպանություն շրջափակված Արցախի» ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ անցկացվող շղթայական հացադուլի մասնակից Աննա Արծրունին նախաձեռնությանը միացել է ինքնակամ: «Ինձ այստեղ բերել է այս երկու աղջիկների բոթը: Հացադուլին միացել եմ ինքնակամ: Բայց նպատակն այն է, որ միջազգային կառույցները այլեւս դադարեն հայտնի կերպարի պես լռել, չտեսնել, չլսել: Ինչ-որ բան անեն, արձագանքեն:
Արդեն մի քանի նախաձեռնություն կա, որ իրար հետ շաղկապված են: Այստեղ աղջիկները հացադուլ են անում, կողքին պարեն ու առաջին անհրաժեշտության պարագաներ ենք հավաքում Արցախի երեխաների համար: ՄԱԿ-ը, անդամ երկրները այլեւս պետք է սա տեսնեն ու շոշափելի գործողություն անեն, որպեսզի տեսնենք, որ ժողովրդի հավաքած այսքան պարենը գնում, հասնում է Արցախ: Սա մեր կամքի դրսեւորումն է ու չի կանգնելու, լինելու ու շարունակվելու է այնքան, քանի դեռ Արցախի ավելի քան 30 հազար երեխաները անոթի են ու այս տոտալ շրջափակումը, որ տեւում է արդեն գրեթե 230 օր, շարունակվում է»,-ասաց Աննան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ