Լրահոս
Օրվա լրահոսը

Բենիկ Գալստյան. Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը, այդ թվում՝ 2 ամսով կալանավորումը, ուներ բացառապես քաղաքական ենթատեքստ

Հուլիս 25,2023 15:20

Իրավաբան Բենիկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ստացանք ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի կողմից կայացված որոշումը, համաձայն որի՝ դադարեցվել է Տիգրան Սուրիկի Խաչատրյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից բռնություն գործադրելը) իրականացվող քրեական հետապնդումը այն հիմքով, որ Տիգրանը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։

Մեղադրանքը վերաբերվում էր 2022թ. մայիսի 30-ին ՀՀ կառավարության երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած դեպքերին։

Այսպիսով, արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը, այդ թվում 2 ամսով կալանավորումը ուներ միմիայն և բացառապես քաղաքական ենթատեքստ։

Առավել, քան վստահ եմ, որ այս հետապնդման նախաձեռնողները, նախագծողները, կատարողները և շահառուները վաղ, թե ուշ դատվելու են։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31