«Որպես սեփական սխալներից դաս քաղած մարդ եւ նման պարտավորություն ունեցող պաշտոնյա՝ ես հարկ եմ համարում ասել, որ եթե որեւէ մեկը ասում է, որ Հայաստանը պետք է շարունակի կոնֆրոնտացիոն ռեժիմում ապրել առաջիկայում, նա, ըստ էության ՀՀ-ն, պետականությունը, պետության գոյությունը, ինքնիշխանությունը եւ անկախությունը դնում է կասկածի տակ: Ես չեմ ասում, որ նրանք դա ուզում են, բայց հետեւանքը լինելու է դա»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց. «Մենք 2020-ի պատերազմից հետո գրեթե հրաշքով փրկել ենք մեր պետությունը եւ պետականությունը, մենք էլ հարվածի տակ ենք դրել պետությունը եւ պետականությունը, ոչ թե ուզելով ենք դա արել, այլ ընդհակառակը՝ շատ լավ նպատակներով, շատ լեգիտիմ մտավախություններով: Այսօր էլ նույն վիճակն է: Մենք չպետք է դա անենք: Հայաստանը դնել կոնֆրոնտացիոն ռեժիմում, նշանակում է ՀՀ ինքնիշխանությունը, պետությունը, անկախությունը դատապարտել չգոյության, ես դրանում համոզված եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ