Տավուշի մարզի սահմանամերձ Սարիգյուղ բնակավայրում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կամավորները վերանորոգել են մանկապարտեզի 1-ին հարկը: Վերջինս երեխանների համար ծառայելու է որպես ժամանցի և միջոցառումների կազմակերպման անկյուն:
Սարիգյուղ բնակավայրի վարչական ղեկավար Սեյրան Սարիբեկյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ սա գյուղում իրականացված միակ ծրագիրը չէ: «Մենք երախտապարտ ենք ՀԲԸՄ-ին կատարած աշխատանքի համար: Արդեն չորրորդ անգամ ՀԲԸՄ-ն ստանձնում է գյուղի կրթօջախների վերանորոգումը, ինչն անչափ կարևոր է սահմանամերձ գյուղի համար»,-նշեց Սարիբեկյանը:
Վերանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը: Նա շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ներկայացուցիչներին:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ