Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պահանջում են հայտարարություն, որը հակասում է մեր պետական շահին, Փաշինյանը մտածում է՝ ունի մանդատ, իսկ երբ պետք է պաշտպանել մեր շահը, որոշում է, որ մանդատ չունի. Տաթևիկ Հայրապետյան

Հուլիս 25,2023 14:07

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե Ստեփականակերտին Աղդամով օգնություն տրամադրելու հարցում որն է եղել իր դիրքորոշումը Միշելի ու Ալիևի հետ բանակցությունների սեղանին, եթե դա քննարկվել է։ Փաշինյանը նշել է՝ ինքը նման հարց չի քննարկել․ «Չեմ կարծում, թե նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ, իսկ Լաչինի միջանցքի հարց քննարկելու մանդատ ունեմ, քանի որ այն եռակողմ հայտարարությամբ է ստեղծվել, որի ստորագրողներից մեկը ես եմ, հետեւաբար այդ հարթակներում մենք քննարկում ենք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու դրա բացման հարցերը»։

Հարցին, թե այսինքն Միշելի հայտարարությունը անակնկա՞լ էր իր համար, Փաշինյանը պատասխանել է, որ անակնկալ չէր, բայց ինքը նման հարց չի քննարկել։ Լրագրողի դիտարկմանը, թե քննարկում եղել է, ուղղակի ի՞նքը չի մտել քննարկման մեջ, Փաշինյանն ասաց․ «Ես ասել եմ՝ ես նման հարց քննարկելու ոչ անհրաժեշտություն, ոչ մանդատ չունեմ»։

Բրյուսելից հետո իմ բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ տպավորություն էր, որ հայկական կողմ չի եղել բանակցային սեղանի շուրջ: Փաստորեն հենց այդպես էլ կար: Հայկական կողմը ներկայացնող անձը որևէ բառ չի ասել ու չի հակադարձել այս վտանգավոր ձևակերպման դեմ: Նա լուռ նստել է ու նայել, թե Ալիևն ու Միշելը ինչ են խոսում: Նրա լռությունը փաստացի լեգիտիմացրել է Լաչինի միջանցքի բլոկադան:

Մանդատի մասով էլ ասեմ, որ Փաշինյանը մանդատ չուներ Արցախի հարցում նշաձող իջեցնելու, ինքնորոշման իրավունքից հրաժարվելու, ինչպես նաև Արցախն ու ՀՀ որոշ տարածքներ Ադրբեջանի մաս ճանաչելու համար: Նրան մանդատ էին տվել բոլորովին այլ քաղաքականության համար:

Այդ ինչպե՞ս է, որ երբ իրենից պահանջում են հայտարարություն կամ գործողություն, որը հակասում է մեր պետական շահին, Փաշինյանն առանց վարանելու մտածում է, որ ունի մանդատ, իսկ երբ պետք է լինում պաշտպանել մեր շահն ու տեսակետը, տեղում որոշում է, որ դրա համար ինքը մանդատ չունի: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է մեր վիճակը գնալով ծանրանում: Գլխավոր խնդիրը եղել ու մնում է բանակցողի մեջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31