Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՌԴ նախագահն ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ անհրաժեշտ է ԼՂ գործուղել խաղաղապահ զորախումբ՝ բնակչության սպանդը կանխելու համար»․ Փաշինյան

Հուլիս 25,2023 14:00

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայումն ունի նպատակ։ Եվ այդ նպատակն արձանագրված է ՌԴ Դաշնային ժողովի համապատասխան որոշման մեջ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ ըստ այդ որոշման՝ ռուս խաղաղապահները գործուղվել են ԼՂ՝ բնակչության զանգվածային զոհվելը կանխարգելելու համար։ «Այսինքն՝ ՌԴ նախագահն ինքն է դիմել Դաշնային ժողովին, որ անհրաժեշտ է ԼՂ գործուղել խաղաղապահ զորախումբ՝ բնակչության զանգվածային սպանդը կանխելու համար»,- ասաց նա։

Փաշինյանն այս հարցին անդրադարձավ՝ պատասխանելով Թուրքիայի նախագահի հայտարարության վերաբերյալ հարցին։ Էրդողանն ասել էր, որ 2025 թվականի Ռուսաստանը դուրս կգա Արցախից։

Հարցին, թե ՌԴ հեռանալու դեպքում հայկական կողմն ինչպե՞ս է ապահովվելու Արցախի հայերի անվտանգությունը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի դուրս գալ՝ անկախ նրբություններից, դա առնվազն նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում նման վտանգ առնվազն չկա։ Եթե ԼՂ-ում կա նման վտանգ, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման որոշում կայացնել։ Իսկ եթե չկա նման վտանգ, դա նշանակում է, օրինակ, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում գտնվել է արդյունավետ, եւ կողմերն արձանագրում են, որ խաղաղապահ զորախմբի ներկայություն այլեւս չկա»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31