Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կարող ենք մի ժամում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, բայց խնդիրն այն է՝ որոշում կընդունվի՞, թե՞ չի ընդունվի, կամ ի՞նչ որոշում կընդունվի». Փաշինյան

Հուլիս 25,2023 13:56

«Կարող ենք մի ժամում դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցին՝ թե բա ինչո՞ւ չեք դիմում՝ հաշվի առնելով, որ միջազգային դատարանի վճիռ կա ու մինչ օրս Լաչինի միջանցքը փակ է՝ նա պատասխանեց. «Կարող ենք մի ժամում դիմել, բայց խնդիրն այն է՝ որոշում կընդունվի՞, թե՞ չի ընդունվի, կամ ի՞նչ որոշում կընդունվի»:

Փաշինյանն ասաց, որ մինչ դիմելը պետք է անդամ երկրների հետ աշխատանք տանեն, ինչն անում են հիմա:

Լրագրողներից մեկը հարցրեց՝ քննարկե՞լ եք Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը, կա՞ն հաշվարկներ, թե ֆինանսական իմաստով ՀՀ-ի վրա որքան կնստի, եթե Ադրբեջանը բռնի տեղահանի արցախցիներին:

Փաշինյանն ասաց, որ վերաբնակեցման հարց ՀՀ-ն չի քննարկում, քննարկում է ԼՂ հայության՝ սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը. «Ինչ վերաբերվում է ՌԴ կազմ մտցնելուն, ես արձագանք ուղղակի չունեմ, որովհետեւ դա ինձ չի վերաբերվում: Ես նման քննարկում չեմ ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31