Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի հարավում գտնվող Ադանա նահանգի Քոզան շրջանում 5․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) հաղորդմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 25-ի առավոտյան՝ 08:44-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 11.27 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Քոզանին հարակից շրջաններում։
Ադանայի նահանգապետի փոխանցմամբ՝ աշխատանքները շարունակվում են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան, սակայն մի քանի անասնագոմ և մեկ կիսաքանդ շինություն է վնասվել, որոշ աշխատավայրերում էլ ճաքեր են առաջացել։
Կարդացեք նաև
Ցնցումները բնակչության շրջանում խուճապի առաջացման պատճառ են դարձել․ վերջիններս տագնապահար փողոց են դուրս եկել։
Ադանայի Ջեյհան շրջանի ղեկավար Բայրամ Յըլմազը հայտնել է, որ խուճապի հետևանքով այդ շրջանի երկու բնակիչ է վերևից ցած նետվել։ Հաջորդած մեկ ժամվա ընթացքում շուրջ 3 հետցնցում է գրանցվել։