ԱՐՑԱԽՊՐԵՍ. Այսօր՝ հուլիսի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված համաժողովրդական հանրահավաքով ամփոփվելու է Արցախի ապաշրջափակման համար պայքարի հերթական փուլը: Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հայտարարված մեկշաբաթյա նստացույցի արդյունքներն ինչպիսի՞ն են և Նախագահի ակնարկած հաջորդ քայլերը որո՞նք են՝ ասել է Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
«Հուլիսի 26-ին, ամփոփելով նստացույցի, հանրահավաքի և մի շարք այլ ընթացիկ զարգացումների միջանկյալ արդյունքները, Արցախի Հանրապետության նախագահը հանդես կգա հայտարարությամբ՝ հետագա քայլերի մասին»,- ասել է Լ. Ավանեսյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: