«Որևէ երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշումից: Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին առավել ճշգրիտ լինել իր հայտարարություններում: Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք այսօր»,- ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երկուշաբթի միջազգային լրատվամիջոցների համար հրավիրված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ անկախ որևէ հայտարարություններից՝ Լեռնային Ղարաբաղը «կշարունակի ինքնորոշման պայքարը»:
Հարությունյանը նաև նշել է, որ իրենք պատրաստ են Բաքվի հետ երկխոսության, որը «պետք է հաշվի առնի նաև մեր իրավունքները և տարվի իրավահավասարության սկզբունքով»:
Հարությունյանը խոսել է նաև Լաչինի միջանցքի բացման մասին, որն անհրաժեշտ է մարդասիրական աղետը կանխելու համար, բայց միաժամանակ դեմ է հանդես եկել Ադրբեջանի առաջարկին՝ Բարդա-Աղդամ ճանապարհով մթերք մատակարարելու վերաբերյալ:
Կարդացեք նաև
Արցախի նախագահը նաև նշել է, որ ռուս խաղաղապահները նույնպես դժվարություններ են ունենում պարենի մատակարարման հարցում, և «նրանք նույնպես օգտվում են մեր խղճուկ պարենային պաշարներից»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ