Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանություններից պահանջում ենք հրաժարվել աղետալի դիրքորոշումից. «Արցախ» հայրենասիրական հասարակական կազմակերպություն

Հուլիս 25,2023 12:51

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից…

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության հանդեպ Ադրբեջանն իրականացնում է նոր հանցագործություն՝ շրջափակելով Արցախը: Վերջին մեկ ամսում նույնիսկ հումանիտար բեռների փոխադրման ամբողջական արգելքը, գազամատակարարման ու էլեկտրամատակարարման շարունակական խափանումները, պարբերական ռազմական ագրեսիաներն ու սադրանքները, հոգեբանական ահաբեկչությունը նպատակ ունեն ճնշել և կոտրել Արցախի ժողովրդի ազատ կամքն ու ինքնորոշման իրավունքը, բռնի կերպով հպատակեցնել նրան և, ի վերջո, հանգեցնել էթնիկ զտման:

Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետության ներկայիս իրավա-քաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ՝ երեք հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրությամբ և պետական իշխանությունների կայացման ճանապարհով։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու արցախցիների իրավունքը բացարձակ արժեքներ են, որոնցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող արցախցիներին հետ պահել:

Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններից հրաժարվել աղետալի դիրքորոշումից և առաջնորդվել բացառապես նշված արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» իմիտացիայով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային սկզբունքի նշաձողն իջեցնել: ՀՀ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել Անկախության հռչակագրով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշումով:

Հարգելի´ հայրենակիցներ, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի Հանրապետության կայացման սուրբ գործի համար կոչով դիմում ենք Ձեզ՝ միացեք «Հայաքվե» նախաձեռնությանը, դարձեք նրա շարժիչ ուժը, ակտիվ մասնակցեք և մասնակից դարձրեք ստորագրահավաքին Ձեր շրջապատի հայրենասեր մարդկանց, քանի որ այն համահայկական նախագիծ է՝ առանց որևէ սահմանափակման կամ կուսակցական պատկանելության։

«ԱՐՑԱԽ» հայրենասիրական ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31