Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆ. Վարդան Ոսկանյանի և դոցենտ Թերեզա Ամրյանի համահեղինակությամբ կազմված «Քրդերենի դասագրքի» առաջին հատորը։
Սա քրդերենի ամենատարածված կուրմանջի բարբառի առաջին բուհական դասագիրքն է հայերենով և «Թալիշերենի դասագրքի» (հեղինակությամբ՝ պրոֆ. Վ. Ոսկայանի և դոցենտ Հ. Ավչյանի) հետ միասին գալիս է լրացնելու ԵՊՀ Իրանագիտության ամբիոնում պատրաստված՝ մեր տարածաշրջանի իրանական լեզուների դասագրքերի շարքը։
ԵՊՀ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ