Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը նշանակում է չտեսնելու տալ, որ Արցախում դեռ 32 տարի առաջ ինքնորոշվել են․ Գևորգ Դանիելյան

Հուլիս 25,2023 11:01

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Եթե ըստ որոշ գործիչների՝ տարածքային ամբողջականությունը բացառում է ազգային ինքնորոշումը, ապա աշխարհում պետք է լիներ 51 պետություն, ճիշտ այնքան, որքան եղել է ՄԱԿ-ի կողմից տարածքային ամբողջականությունը ճանաչելու պահին:

Իսկ տարածքային ամբողջականությունը՝ Արցախն Ադրբեջանի կազմում զուգահեռ ճանաչելը նշանակում է միայն մի բան՝ չտեսնելու տալ, որ Արցախում սեփական ազգի ներկայացուցիչները միջազգային իրավունքին հավատարիմ՝ դեռ 32 տարի առաջ ինքնորոշվել են: Աշխարհն այսօր ճանաչում է Կոսովոն, որտեղ անգամ դասական իմաստով հանրաքվե չի եղել, իսկ ճանաչել է ոչ միայն զուտ քաղաքական երկակի ստանդարտների տեսանկյունից, այլև նրա համար, որ Կոսովոյում չի գտնվել ինքնորոշումը կասկածի տակ դնող որևէ մեկը:

Հ.Գ. Այս օրերին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական թիմը միջազգային Նյուրնբերգյան դատախաղում 100 պետությունների թիմերի մեջ գրավել է 1-ին տեղը (սա վատ նորություն է միայն հայրենական բուհերը սոսկ միջազգային վարկանիշի աղյուսակով գնահատողների համար): Սրտանց շնորհավորում եմ մեր ուսանողներին և այդ հաղթանակի համար հսկայական ջանքեր գործադրած դասախոսներին ու ֆակուլտետի դեկան պարոն Ղազինյանին: Այս հաղթանակը կարևոր է, քանզի մեզ օդի և ջրի պես պետք են միջազգային քրեական իրավունքի գիտակներ՝ նկատի ունենալով Ալիևի մեծ ախորժակով նկրտումները, որոնք ապագայում սպասել չեն տա….

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31